fbpx
Աշխարհ

Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա․ հակահետախուզություն

Ռուսաստանը պատրաստվում է 2022 թվականի հունվարի վերջ կամ ձետրվարի սկիզբ հարձակում գործել Ուկրաինայի վրա։

Այս մասին Military Times-ին հայտնել է Ուկրաինայի Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզության վարչության պետ Կիրիլ Բուդանովը։

Նա նշել է, որ Ուկարինայի հետ սահմանին ՌԴ-ն արդեն 92 հազար զինծառայող է կուտակել։ Բուդանովը կնախատեսել է, որ հարձակումը ներառելու է նաև հրետանի ու զրահատեխնիկա, որին հաջորդելու են դեսանտային հարվածները Օդեսային և Մարիուպոլին։ Ուկրաինական ՊՆ պաշտոնյան կարծիք է հայտնել, որ այս բախումը լինելու է ավելի ավերիչ, քան 2014 թվականինը։

Բուդանովն ասել է նաև, որ մինչև բուն հարձակումը կլինեն հոգեբանական հարձակումներ, որոնց միջոցով Ռուսաստանը կփորձի ապակայունացնել Ուկարինան ու խաթարել բանակի մարտունակությունը։ Նրա կարծիքով՝ հոգեբանական գործողությունների միջոցով հրահրվելու ու կազմակերպվելու են տարատեսակ բողոքի ակցիաներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ