Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կարող են համատեղ գործողություններ իրականացնել սիրիական Իդլիբում ծայրահեղական խմբավորումների դեմ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հայտնում է РИА Новости-ն:
«Համատեղ գործողությունները (ՌԴ-ի և Իրանի հետ) կարող են իրականացվել ցանկացած պահի` կախված իրադարձությունների զարգացումից: Դրա համար որևէ խոչընդոտ չկա: Մեզ համար կարևոր է Իդլիբի բնակիչների անվտանգությւոնը»,-ասել է Էրդողանը թուրք լրագրողներին օդանավում Սոչիից վերադարձի ժանապարհին:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Սոչիում կայացել է Ռուսասատնի, Թուրքիայի և Իրանի նախագահների` Սիրիայի հարցով հանդիպումը: Մեծ ուշադրություն էր հատկացվել նաև Իդլիբի թեմային: