Վիեննայում տեղակայված միջազգային կառույցներում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը Twitter-ի իր էջում նշել է նախօրեին Ավստրիայի մայրաքաղաքում կայացած Միջուկային համապարփակ համաձայնագրի համատեղ հանձնաժողովի արտահերթ նիստի երեք հիմնական ձեռքբերումները:
«Այսօրվա նիստը երեք հիմնական ձեռքբերում ունեցավ` որոշում ընդունեց շարունակել պատժամիջոցների վերաբերյալ աշխատանքը, հաստատեց Արաքում (Մեծ Բրիտանիայի և Չինաստանի ղեկավարությամբ) և Ֆորդոյում (ՌԴ ղեկավարությամբ) միջուկային նախագծերի իրականացման համար կոլեկտիվ պատասխանատվության հաստատումը, ինչպես նաև՝ առաջիկայում ԱԳ նախարարների մակարդակով Միջուկային գործարքի համատեղ հանձնաժողովի նիստի անցկացումը»:
Նա նաև հավելել է, որ նիստը Միջուկային գործարքի իրականացման վերաբերյալ համապարփակ երկխոսության հնարավորություն ստեղծեց:
3 major results of Joint Comission on #JCPOA meeting on 28July: decision to continue work on sanctions-lifting;reaffirmation of collective responsibility for nuclear projects -in Arak(led by China&UK)and Fordow(led by Russia); Ministerial meeting will be convined in near future.
— Mikhail Ulyanov (@Amb_Ulyanov) July 28, 2019