Ամանորյա հանգստի համար ռուսաստանիցների նախընտրություններում Հայաստանն առաջատարներից է

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Ամանորյա շնորհավորանքներ բարբառներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանի բնակիչների համար 2022 թվականի նշելու ամենապահանջված ուղղություններն են Սոչին, Հայաստանը, Մալդիվները և Սեյշելյան կղզիները: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշվում է, որ երկրի ներսում հանգիստը կազմակերպելու համար Ռուսաստանի բնակիչները ամենաշատն ընտրել են Սոչին, Կրասնոդարի երկրամասի այլ ծովափնյա քաղաքները, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգը, Կալինինգրադը:

Միևնույն ժամանակ, ռուսաստանցիների՝ իրենց երկրի ներսում ճանապարհորդելու նկատմամբ չնվազող հետաքրքրության ֆոնին, ավելացել է դեպի մոտակա երկրներ ուղևորությունների պահանջարկը։ Այս համատեքստում Ամանորի տոներին Հայաստանը դարձել է առաջատար:

Դեպի հեռավոր երկրներ ուղևորությունների համատեքստում տոներին հանգիստը կազմակերպելու համար ռուսաստանցիներն ամենաշատը նախընտրել են Մալդիվներն ու Սեյշելյան կղզիները, այնուհետև՝ Դոմինիկյան Հանրապետությունը: Կարիբյան կղզիները ռուսաստանցիների համար ևս նախընտրելի վայրերից են:

Ռուսաստանցիները նաև հետաքրքված են ԱՄԷ, մասնավորապես Դուբայ, ինչպես նաև Հորդանան և Մարոկկո ուղղություններով:

Հրապարակող՝

Ամենաթարմ