Ադրբեջանում «Ռուսական տան» գործունեությունը դադարեցվել է

Հրապարակող՝

bayramov

Ամենադիտվածներ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքվում գործող «Ռուսական տուն» կազմակերպության գործունեությունը դադարեցվել է՝ ազգային օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու պատճառով։ Ըստ նախարարի՝ կազմակերպությունը գործել է առանց պաշտոնական գրանցման, ինչի պատճառով էլ նախազգուշացումներ են տրվել։ Բացի այդ, հայտնաբերվել են մի շարք այլ իրավական խախտումներ, որոնք հանգեցրել են կառույցի լուծարման։

Բայրամովը նշել է, որ «Ռուսական տան» լուծարման գործընթացն արդեն ավարտված է, և ռուսական կողմի հետ վերջին շփումները տեղի են ունեցել մի քանի շաբաթ առաջ։ Նրա խոսքով՝ լուծարման ընթացակարգերի հետ կապված որևէ չլուծված խնդիր չի մնացել։ Նախարարը նաև ընդգծել է, որ Ադրբեջանում ցանկացած կազմակերպություն կարող է գործել միայն ազգային օրենքներին լիովին համապատասխան։

 

 

Ամենաթարմ