Ռուսական զորքերը հարվածել են Լվովի ենթակառուցվածքին

Հրապարակող՝

,

Ռուսական զորքերը հարվածել են Լվովի ենթակառուցվածքին

Ռուսական զորքերը Լվովում կարևոր ենթակառուցվածքային օբյեկտին հարվածել են բալիստիկ հրթիռով, հավանաբար՝ «Օրեշնիկ»-ով։ Քաղաքապետ Անդրեյ Սադովին հայտնել է, որ օդային հարձակման տագնապի ազդանշանի հնչելուց հետո լսվել են մի շարք պայթյուններ։ Նա նշել է, որ հարվածի հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի «Արևմտյան» հրամանատարությունը հայտնել է, որ հունվարի 8-ին, ժամը 23:47-ին, ռուսական ուժերը բալիստիկ հրթիռով հարվածել են Լվովում գտնվող ենթակառուցվածքային օբյեկտներին։ Հրթիռի տեսակը կպարզվի հետագայում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հունվարի 9-ին հայտարարել է, որ ռուսական զորքերը «մասշտաբային հարված են հասցրել», ի պատասխան Կիևի կողմից Պուտինի նստավայրի վրա հարձակման։ Հաղորդվում է, որ հարվածի թիրախները խոցվել են, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ։ Ուկրաինական աղբյուրները նշում են, որ հարվածի թիրախը եղել է Ստրիի գազային տերմինալը, որը Եվրոպայի ամենամեծ գազապահեստարաններից մեկն է։

Ամենաթարմ