Մեդիա անձնավորություն Ռայան Սիկրեստը կվարի «Disney Celebrates America: Nashville’s Star-Spangled Bash» խորագրով համերգը, որը նվիրված է Միացյալ Նահանգների հիմնադրման 250-ամյակին: Billboard-ի հաղորդմամբ՝ երեք ժամ տևողությամբ հատուկ թողարկումը եթեր կհեռարձակվի հուլիսի 4-ին՝ ժամը 20:00-ին (ET/PT), ABC հեռուստաալիքով:
Նեշվիլի կենտրոնում անցկացվող այս միջոցառմանը մասնակցելու են երաժշտական աշխարհի աստղեր, այդ թվում՝ Ռիբա Մակինթայրը, Նիք Ջոնասը, Boyz II Men խումբը և Թիմ Մակգրոն: Կազմակերպիչները խոստանում են ԱՄՆ-ում ամենամեծ հրավառություններից և դրոնների շոուներից մեկը, որն ուղեկցվելու է Նեշվիլի սիմֆոնիկ նվագախմբի կենդանի կատարմամբ:
Նեշվիլյան համերգը Disney-ի 24-ժամյա բազմապլատֆորմ հեռարձակման առանցքային մասն է, որը կրում է «Disney Celebrates America» անվանումը: Հեռարձակումը մեկնարկում է հուլիսի 3-ին և ընդգրկում է ընկերության բոլոր հիմնական հարթակները՝ ABC, Disney+, ESPN, Hulu, National Geographic, Freeform, FX և ABC News Live: Հանդիսատեսը կարող է հետևել միջոցառմանը ինչպես տեղական ABC ալիքներով, այնպես էլ առցանց հեռուստատեսային հոսքային ծառայությունների միջոցով:

