Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող շուրջ 2100 անձանցից 55-ի մոտ կորոնավիրուսի է արձանագրվել։
Այս մասին Sputnik-ի հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
Նա նշել է, որ իր կարծիքով դա ահագնացող տոկոս է ու ինչպես հասարակության շրջանում, այնպես է ՔԿՀ-ներում ստիպված են լինելու գնալ խստացումների։
Բանտերում քովիդից նաև մահվան դեպքեր են գրանցվել։ Դրանցից վերջինն արձանագրվել է նոյեմբերի 1-ին։
