ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների հում կաշվից մշակվել է 300 տոննայից ավել հումք։
«Նախկինում խոշոր եղջերավոր կենդանիների հում կաշին ամբողջությամբ արտահանվում էր Թուրքիա, իսկ Թուրքիայից ներմուծվում էր մշակված կաշի, կոշիկ և այլն։
Այժմ Կառավարությունն այս հումքի արտահանումն արգելել է, ամբողջությամբ մշակվում է Հայաստանում, սպառվում է Հայաստանում։ Վերջին ամսվա ընթացքում մշակվել է 300 տոննայից ավել։
Իմ ձեռքին հայկական բանակի համար կարվող կոշիկի մշակված կաշին է։
Երևանի Կաշվի Գործարանի սեփականատերերը Հոլանդիայից Հայաստան վերադարձած սփյուռքահայեր են, ունեն 20 թափուր աշխատատեղ», – գրել է Քերոբյանը։