fbpx
Հասարակություն

Սա կատաստրոֆիկ վատ է նոր իրողությունների համար | 23% հարկ տրանսֆերտների վրա

«Էլեկտրիկ Երևան» ՀԿ հիմնադիր Նարեկ Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ցավում եմ, որ որոշ պեկականներ այդպես էլ չհասկացան իմ կողմից առաջարկված մասնակցային հարկահանության փիլիսոփայությունը։ Եվ սկզբից շրջանառվեց Անանյանի կողմից, առանց նշվելու առաջարկության հեղինակներին, ID Card-երով Cash back-ի համակարգի ներդրումը, որը իբր կշահեր մարդկանց սրտերը, բայց իր ասելուց էլ երևում էր, որ քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիությունն է խախտվելու ու տարիքային սահմանափակումներ է մտցնելու, իսկ հիմա էլ ավելի բարձրագոչ ձևով ստուգվում է ժողովրդի վերաբերմունքը, թե հարկվելու են տրանսֆերտները։ Սա կատաստրոֆիկ վատ է նոր իրողությունների համար։

Ամենայն հանավանականությամբ իմ նամակը տեղ կհասնի վարչապետին իր ստեղծած CV- ների մեխանիզմի միջոցով և ես հնարավորություն կունենամ իրեն կամ իր կողմից ստեղծված մարմնին ներկայացնել այն ամենն, ինչի մասին մի քանի ամիս է ջանում ենք ընկերներով տեղ հասցնել։ Մի փոքր էլ ուշանալու պարագայում այդ նամակը բաց կհրապարակեմ, որում հայտնում եմ մտահոգությունս թե՛ մասնակցային հարկահանության հայեցակարգի խեղաթյուրման, թե՛ բիզնես շահերի՝ կապված ՀԴՄ սարքերը փոխարինելու նոր համակարգով, թե՛ մտագողության մասին։ Սպասենք լավ լուրի»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ