Ուկրաինայի կառավարությունը հետ է կանչել Գերագույն ռադայից Օդեսայի նախկին նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլիի նշանակումը երկրի` բարեփոխումների գծով վարչապետի պաշտոնում:
«Նշանակումն արգելափակված է և պարզ չէ` կկայանա այն արդյոք ընդհանրապես, թե ոչ: «Ժողովրդի ծառան» խմբակցությունում երկար բանակցություններից հետո հաջողվել էր 140-170 ձայն հավաքել 248 պատգամավորից Սահակաշվիլիի նշանակման համար»,- Facebook-ում գրել է ուկրաինացի լրագրող, պարբերականի գլխավոր խմբագիր Յուրի Բուտուսովը:
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն իր թիմ է հրավիրել:
Գրում է News-ը։
