Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժումը» կուսակցությունը հայտարարել է Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին: Ընտրությունները կանցկացվեն հուլիսի 21-ին: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է կուսակցության ղեկավարներից Դավիթ Սակվարելիձեն:
«Այո, մենք որպես կուսակցություն կմասնակցենք և կպնդենք մեր գաղափարախոսությունն ու այն նախագծերը, որոնք մենք ցանկանում ենք իրագործել որպես քաղաքական ուժ», – ասել է նա Ապոստորֆին տրված հարցազրույցի ընթացքում: