fbpx
Աշխարհ

Սաակաշվիլիի ռեժիմը հանցավոր չճանաչվեց

Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում չի պաշտպանել 2004-ից մինչև 2012 թվականը երկիրը ղեկավարած նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ռեժիմը հանցավոր հայտարարելու բանաձևի նախագիծը, որը պատրաստել էին ընդդիմադիրները:

Բանաձևի նախագիծը պատրաստել էր «Հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցությունը: Բացատրական գրության մեջ նշվում է, որ բանաձևի նպատակը «Միասնական ազգային շարժման» կառավարման տարիներին Վրաստանում հաստատված ռեժիմը «հանցավոր ու անձնիշխանական» ճանաչելն է, ինչպես նաև արդարության վերականգնումը, հանցագործությունների հետաքննումը և մեղավորներին պատժելը:

Քվեարկության արդյունքում բանաձևը պաշտպանել է 45 խորհրդարանական, դեմ են քվեարկել 16-ը: Ընդամենը խորհրդարանն ունի 150 պատգամավոր:

Փոխանցում է armtimes.com-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ