fbpx
Աշխարհ

Սաակաշվիլին ծեծկռտուքի ընթացքում կոտրել է թոշակառու կնոջ ձեռքը. ԶԼՄ

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Օդեսայի դատարանի շենքի դիմաց բռնկված վեճի ընթացքում կոտրել է տարեց կնոջ ձեռքը։ Այս մասին հայտնում է տեղի Odessit.ua-ն:

Ըստ աղբյուրի՝ Սաակաշվիլին իր կողմնակիցների հետ պիկետ էր կազմակերպել դատարանի շենքի մոտ, որտեղ ընթերցվում էր քաղաքապետ Գենադի Տրուխանովի կողմից «Կրայան» գործարանի անօրինական գնման մասին գործով դատավճիռը։

Ակցիայի ընթացքում նախկին նահանգապետը վեճի և ծեծկռտուքի մեջ է մտել իր ընդդիմախոսների և քաղաքապետի թիկնապահների հետ և հարվածել է մի թոշակառու կնոջ։ Կինն ընկել է և կոտրել ձեռքը, ինչից հետո հոսպիտալացվել է։

Ուկրաինական մյուս ԶԼՄ-ները ևս հայտնում են Սաակաշվիլիի մասնակցությամբ դատարանի շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի մասին, սակայն տիկնոջ՝ վնասվածքներ ստանալու դրվագը չի հիշատակվում։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ