Վրաստանի նախկին նախագահ և Oդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ կաջակցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որը վերադարձրել էր իր ուկրաինական քաղաքացիությունը:
«Հպարտանում եմ Ուկրաինայով: Հույս ունեմ, որ չենք կորցրել հնարավորությունը, որը մեզ տվել են ընտրությունների արդյունքները… Մենք պետք է կենտրոնանանք Ուկրաինայի ապագայի և հաջողության վրա, քայլեր ձեռնարկենք բարեփոխումներ սկսելու համար: Կա երիտասարդ տաղանդավոր նախագահ երիտասարդ թիմով, մենք բոլորս պետք է աջակցենք նրան»,- ասել է Սաակաշվիլին:
Սաակաշվիլին նաև հայտնել է, որ մտադիր է վերադառնալ Վրաստան, սակայն այժմ դա նրան թույլ չի տալիս «ռուսամետ ռեժիմը»:
«Զելենսկու վերաբերմունքը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք նոր քաղաքական գործիչների և այլ մտածելակերպի հետ:»,- հավելել է Սաակաշվիլին: