Լաչինի միջանցքի խաթարման փորձը սկսեց Լաչինի միջանցքի ճանապարհի փոփոխությունից, որը ամրագված էր նոյեմբերի 9-ի հակաիրավական հայտարարությունում։ Այս կետը Ադրբեջանը պարտադրեց կողմերին իրականացնել այս տարվա օգոստոսին, իսկ ահա սեպտեմբերին սկսեց ռազմական գործողություններ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։
Ադրբեջանի ռազմականացված քաղաքականության հովանավորներն են Թուրքիան և Ռուսաստանը։ Ռուսաստանը ցանկանում է ցամաքային ճանապարհ բացել Ադրբեջանի ձեռքով՝ Հայաստանի միջով և ստանալ միջազգային պատժամիջոցները շրջանցելու հնարավորություն, իսկ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի համար հնարավորինս հարմար իրեն կապող ճանապարհ, Ադրբեջան պետության կլանում իր մեջ, Իրանի շրջափակում, Թուրանին հասնելու հանարավորության մեծացում։
Թուրանը, մեծ հաշվով, ձեռնտու չէ Ռուսաստանին, Իրանին և արևմուտքին, քանի որ նոր գերմիավորը կխախտի աշխարհակարգը, և հայտ կներկայացնի թե՛ այն փոխելու, թե՛ սպառնալիք կդառնա նշածս երկրների համար։ Բայց սա այլ թեմա է։ Վերադառնան մեր ներկայիս վիճակին։
Հիմա, քանի որ Ադրբեջանի բռնապետը գլխի է ընկել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս, փորձում է սադրանքների միջոցով, ոչ իբր ուղիղ կերպով, բախում ու լարվածություն առաջացնել ռուսական օկուպացիոն ուժերի և մեր միջև, որպես հետևանք ինչը ճիշտ նկարագրելու և ներկայացնելու պարագայում ռուսական կողմը կարող է շատ կտրուկ քայլերի դիմել Ադրբեջանի նկատմամբ թե՛ ուղի իմաստով, թե՛ անուղղակի։
Մյուս կողմից Ադրբեջանը, մի փոքր այլ տեսանկյունից, պայմանավորվածություն ունի նաև ռուսական կողմի հետ՝ ճնշելու հայկական կողմին զիջումների գնալ Հայաստանով միջանցքի հարցով։ ԵՎ երրորդ՝ իր քաղաքականությունը արևմուտքի վրա է վաճառում, որպես իր տարածքները օկուպացրած ռուսական զորքերի դեմ քաղաքացիական պայքար։ Այսինքն այս չարիքի մարմնավորումը փորձում է բոլորի աչքին կույս ձևանալ, բայց քնել բոլորի հետ։
Հաջորդը մեր քայլերից։ Այս ամենը ճշգրիտ նկարագրելու պարագայում արևմտյան գերտերություններին հայկական կողմը կստանա բացառիկ աջակցություն և դատապարտումների շարան քաղաքական իմաստով, որը հեռանկարային պլանում կապիտալիզացվելու է թե՛ ռազմական թե՛ այլ տեսքով։ Իսկ դրա ծաղիկներն արդեն երևում են թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի հայտարարություններում։
Եվ երրորդ, եթե հայկական կողմը իրար ուտելու ու հայհոյելու փոխարեն միասնական քաղաքականություն վարի Արցախի հարցով, թեկուզ և ցուցադրական տարանջատ գործի, ապա հանրությունը կայուն ու ապահով կզգա իրեն ու ցնցումներ և խուճապ տեղի չեն ունենա, իսկ բանակը հնարավորինս շուտ պետք է զինել, ձևափոխել ու ամրացնել, որպեսզի վերացվի բարդակը, և պատրաստ լինի նոր սպառազինության գործածմանը։
Միգուցե հրեա վերլուծաբանի պես եմ ներկայացնում իրավիճակը, բայց ամեն պարագայում, փորձում եմ կողքից ու սառը դատելով մոտենալ հարցին։
Իսկ ինչ վերաբերվում է նախկինում ռուսական ուժին ապավինող, բայց այժմ արևմուտքին, եվրոպաներին դիմող պաշոնյաներին, կամ նրանց նախատող մեր քաղաքացիներին, երբեմն էլ տեղին կշտամբող, պետք է գնահատենք, որ սառույց է շարժվել տեղից։ Դրա ցցուն ապացույցը Արայիկ Հարությունյանին այցն էր Ֆրանսիա։
Սա Կրեմլին պետք է հասկացնել։ Հասկացնել, որ քանդվել է իրենց իմպերիան և դա քանդվել է հենց իրենց ու իրենց բարեկամ երկրներ՝ Ադրբեջանի ու Թուրքիայի համագործակցությամբ։ Հստակ քայլ է պետք կատարել՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից։
Նարեկ Այվազյան
azat.tv մեդիանախաձեռնության հիմնադիր
