fbpx
Խորհրդարան

Սաղաթելյանի ընտրվելուն 1 ձայն չի հերիքել․ ո՞ւր է «Հայաստան» խմբակցության պատգամավորը

Ինչպես արդեն հայտնի է դարձել, ԱԺ 3-րդ փոխխոսնակի պաշտոնում առաջին փորձից չընտրվեց ընդդիմադիր Իշխան Սաղաթելյան։ Այսպիսի չնախատեսված արդյունքներ գրանցվեցին մեկ ձայնի պակասի հետևանքով։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ընդդիմադիր Սեյրան Օհանյանին ուղղված իր հարցում նշեց, որ իր տեղեկություններով «Հայաստան» խմբակցությունից Դավիթ Սեդրակյանը ՀՀ-ում չէ, հետո հարցրեց, թե դա որքանով է ճիշտ, ինչպես նաև հարցրեց, թե իրենք ինչպես են վերաբերվում իրենց գործընկերոջ այդպիսի վերաբերմունքին։

Ըստ էության, Ալեքսանյանն ակնարկում է, որ հենց Սեդրակյանի բացակայության հետևանքով չընտրվեց Սաղաթելյանը, քանի որ պակասում էր ընդամենը մեկ ձայն։

Սրան ի պատասխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենց գործընկերը իրոք ՀՀ-ից դուրս է գտնվում ու այդ մասին հայտարարվել էր նախօրոք։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ