Իսլանդական օրինակով՝ քաղաքացիերի մասնակցությամբ Սահմանադրական փոփոխություններ
Ինչպես 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններից առաջ՝ Էլեկտրիկ Երևանից մինչև հանրաքվեն, այնպես էլ «բարեփոխումների» քարոզարշավի ընթացքում ասել եմ, և նույնն էլ հիմա կկրկնեմ, որ Սահմանադրությունը, որպես մայր օրենք պետք է ձևավորել քաղաքացիների սկզբունքների, արժեքների, ավանդույթների հիման վրա ստեղծված կարծիքները, մոտեցումները և գաղափարները մշակելով մասնագիտական հանձնաժողովներում: Այդ մշակումը կարող է արտահայտել ժողովրդի գիտակցությունը, կամքը և համակեցության հիմնարար կանոնները, որը կարելի է դնել հանրաքվեի:
Մասնագիտական հանձնաժողովները պետք է լինեն երկու մակարդակի՝
ա. Տարբեր մասնագիտական ոլորտների ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով:
բ. Իրավագետներից բաղկացած հանձնաժողով:
Կարծիքների, գաղափարների և մոտեցումների հավաքագրումը ներկայումս շատ դյուրին կարելի է իրականացնել սոցիալական հարթակներում, ինչպես նաև այլ հնարավոր և ավանդական դարձած միջոցներով: Այսպիսի ներգրավվածությունը և մասնակցությունը մի քանի քայլ կբարձրացնի քաղաքացիների իրավագիտակցության մակարդակը: Այսպիսի ընդգրկուն գործընթացը նոր թափ կհաղորդի մեր երկրի ժողովրդավարացմանն ու նիրհի մեջ գտնվող տնտեսությանը: Սա արդարադատության ու պահանջատիրության նոր որակներ կարթնացնի քաղաքացիների մեջ:
Հ.Գ. Իսլանդիան 2008-ի տնտեսական ճգնաժամից հետո դատապարտեց իր կոռումպացված ղեկավարներին, որոնց մեղավորությամբ տեղի էր ունեցել ֆինանսաբանկային թալան, և, որի արդյուքով երկիրը կանգնել էր կոլապսի առաջ, ու հրաժարվեց միջազգային պարտավորությունները կատարել ՀԲ-ի, ԱՄՀ-ի առաջ՝ պնդելով, որ պատասխանատվությունը կրում են կոռուպցիոներները, այլ ոչ թե ժողովուրդը: Եվ 2010-ին գնացին Սահմանադրական փոփոխությունների, որը նաև պետք է արգելափակեր նման արարքները, ինչի սողանցք տվել էր հենց իրենց սահմանադրությունը: Ի դեպ, Իսլանդիան ամենահին խորհրդարանական պետությունն է:
Նարեկ Այվազյան
https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/3679500452061822?__xts__%5B0%5D=68.ARBY0KH4WMLbqDkLgd_xqW2j1aR4RSXL_dZYTs6zS61waPKBObSZA9AT2Bpwm37j_v_eJDuKb4_QFXXzCGZE5_eGJKHHq-RCj601HvhwREdb7RiZukejb5pjXqgl3UuwHzIQYSEYl3X4CfSuvOnU3SXHdAAigDO2aYmus0TlAALwjEqTHUcMi7ENQUqaiXAa4bQ3X49anwSO&__tn__=-R
