1995 թվականի հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրության նախագիծը դրվեց համաժողովրդական հանրաքվեի։
Ադրյունքում՝ այն ընդունվեց, և դաձավ անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունը, որով ՀՀ-ն ամրագրվում էր որպես ազատ, անկախ ու ժողովրդավար, և ամրագրվում էր նոր ՀՀ-ի հիմնադրույթները։
Հետագայում, 2005 թվականին, Սահմանադրությունը փոփոխությունների ենթարկվեց՝ կրկին հանրաքվեով, իսկ 2015 թվականին, նորից հանրաքվեով, ՀՀ-ն անցում կատարեց Խորհրդարանական կառավարման համակարգին։
Այս օրը՝ հուլիսի 5-ը, Հայաստանում նշվում է որպես Սահմանադրության օր։ Այն ոչ աշխատանքային է։

