Սահմանադրության օր
Ուկրաինան նշում է Սահմանադրության օրը՝ պետականության պաշտպանության համատեքստում
Ուկրաինան նշում է Սահմանադրության օրը. պաշտոնյաները շեշտում են օրենքի գերակայությունը, իսկ առաջնագծում ուկրաինական ուժերը կոչ են անում հակառակորդին վայր դնել զենքերը։
Նախագահի Հրամանագրով բարձր կոչումներ են շնորհվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սահմանադրության օրվա առթիվ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Սամվել Հայրապետյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին շնորհվել է Ոստիկանության գեներալ-մայորի կոչում, Քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արգիշտի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, Հարկային ծառայության առաջին դասի ավագ…
Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է. Փաշինյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Սահմանադրության օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս: Մեր Սահմանադրության ոչ փոփոխելի հոդվածները ձևակերպել են Հայաստանի Հանրապետության ազգային-պետական տեսլականը: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է…
Այսօր Սահմանադրության օրն է․ Ազատ Դեմոկրատների շնորհավորանքը
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը գրառում է արել Facebook-ի իր էջոմ՝ շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ: «Սիրելի’ քաղաքացիներ, Շնորհավորում ենք բոլորիս մեր պետության Մայր օրենքի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Սահմանադրության առաջին հոդվածը, որը փոփոխման ենթակա չէ (Հոդված 114), հռչակում է. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: ՀՀ Սահմանադրությունը հիմնարար փաստաթուղթ է՝ որպես մեր անկախության եւ հետագա զարգացման…
Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սահմանադրությունը յուրաքանչյուր պետության և ժողովրդի իրավաքաղաքական անվտանգության երաշխիքն է։ Տարիներ ի վեր Հայաստանում Սահմանադրությունը ընկալվել է որպես ժողովրդից օտարված մի փաստաթուղթ, որի դրույթները մնացել են թղթի վրա և չեն կենսագործվել։ Սակայն այսօր կարող ենք վստահ լինել, որ Հայաստանում առնվազն…
Քոչարյանը Սահմանադրության օրը 3 բառով է շնորհավորել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդամենը 3 բառով է շնորհավորել ՀՀ Սահմանադրության օրը։ «Շնորհավոր Սահմանադրության օրը», – Facebook-ի իր էջում գրել է Քոչարյանը։ Նա նաև լուսանկար է հրապարակել, որտեղ նստած է համակարգչի առաջ։
Այս օրը լավ հնարավորություն է, որ ՀՀ քաղաքացին վերաիմաստավորի Սահմանադրության արժեքը․ ՍԴ նախագահ
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ սահմանադրության օրվա առթիվ, որը հապարակվել է ՍԴ-ի Facebook-ի պաշտոնական էջում։ «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ։ Սահմանադրությունն ինքնին որոշակի հասարակական դաշինքի դրսևորում է, որը խարսխված է տվյալ հասարակության անդամների փոխհամաձայնության վրա: Ժողովրդավարական պետությունում Սահմանադրությունն արժեքների, սկզբունքների,…
Սահմանադրությամբ ապրելը ո՛չ թե պարտականություն է, այլ ազատ մարդու առավելություն․ «Ազատ դեմոկրատների» ուղերձը
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել՝ ՀՀ սամանադրության օրվա հետ կապված։ Ուղերձը հրապարակվել է կուսակցության Facebook-ի էջում։ «Սիրելի’ քաղաքացիներ, շնորհավորում ենք մեր պետության Մայր օրենքի՝ Սահմանադրության օրվա առթիվ, ցանկանում ենք բոլորիս Սահմանադրությամբ ամրագրված իրապես ինքնիշխան և ժողովրդավար, սոցիալական և իրավական պետություն, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխավորում, օրենքի և իրավունքի գերակայության սկզբունքի լիակատար իրացում:…
Հնուց ի վեր մեր ժողովուրդը դավանել է 2 հիմնական կարևոր արժեք. նախագահի ուղերձը
Նախագահ Արմեն Սարգսյան շնորհավորական ուղերձ է հղել՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ։ Ուղերձը, որը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում, ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Սահմանադրության օրն է: Յուրաքանչյուր ժողովուրդ իր կյանքը, պետականությունը կառուցում է իր սեփական արժեհամակարգի հիման վրա: Հնուց ի վեր մեր ժողովուրդը դավանել է երկու հիմնական կարևոր արժեք՝ ազատությունը և արդարությունը: Դրանց վրա…
Վերջին 3 տարիներին մեր սահմանադրական գիտակցության մեջ տեղի են ունեցել խորքային փոփոխություններ. Փաշինյանի ուղերձը
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել՝ Սահմանադրության օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, շնորհավորում եմ բոլորիս հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առիթով: 2021 թվականի հուլիսի 5-ը դիմավորում ենք կատարելապես նոր պայմաններում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ոչ փոփոխելի 2-րդ հոդվածը լրումին հասած: Ըստ այդ հոդվածի՝ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն…
Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը
1995 թվականի հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրության նախագիծը դրվեց համաժողովրդական հանրաքվեի։ Ադրյունքում՝ այն ընդունվեց, և դաձավ անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունը, որով ՀՀ-ն ամրագրվում էր որպես ազատ, անկախ ու ժողովրդավար, և ամրագրվում էր նոր ՀՀ-ի հիմնադրույթները։ Հետագայում, 2005 թվականին, Սահմանադրությունը փոփոխությունների ենթարկվեց՝ կրկին հանրաքվեով, իսկ 2015 թվականին, նորից հանրաքվեով, ՀՀ-ն անցում կատարեց Խորհրդարանական կառավարման…
Թավշյա հեղափոխությամբ ապացուցեցինք, որ Հայաստանը ինքնիշխան է․ Բադասյանի ուղերձ
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Facebook-ի իր էջում գրառման միջոցով շնորհավական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ։ «Այն, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, դա հիմնավոր ապացուցեցինք 2018 թվականի մայիսին հայ ժողովրդի մասնակցությամբ տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ: Այն, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ապացուցեցինք 2018 թվականի դեկտեմբերին անցկացված խորհրդարանական արտահերթ…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի վարչապետին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի Թագավորության վարչապետ Էռնա Սոլբերգին Սահմանադրության օրվա կապակցությամբ, հայտնում են վարչապետի պաշտոնական կայքից։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Նորվեգիայի բարեկամ ժողովրդին Նորվեգիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Ջերմությամբ եմ հիշում Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մեր ունեցած հանդիպումը, որի ժամանակ հաճելի զրույց ունեցանք:…
Աշոտ Ղուլյանը մասնակցել է Արցախի Սահմանադրության օրվան նվիրված գիտական սեմինարին
Դեկտեմբերի 9-ին Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է Սահմանադրության օրվան նվիրված գիտական սեմինար, որին մասնակցել և ելույթ է ունեցել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Աշոտ Ղուլյանը նախ շնորհավորել է Մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ, այնուհետև խոսել դեկտեմբերի 10-ին տեղի ունեցող միջոցառումների խորհրդի մասին: ԱԺ նախագահը ներկայացրել է Սահմանադրության՝ որպես երկրի Հիմնական…














