Կառավարությունն այսօրվա նիստում որոշումներ կայացրեց՝ կապված Հայաստանում քովիդային սահմանափակումների հետ։
Որոշվեց, որ մայիսի 1-ից կվերացվեն Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու սահմանափակումները։
Այսպիսով, ուժը կորցած է ճանաչվում կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի առկայության պահանջը։
