fbpx
Կառավարություն

Սահմանների ճշգրտումը, ինչքան պետք է Ադրբեջանին, այնքան էլ պետք է Հայաստանին․ Փաշինյան

Այսօր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում ասել է, որ իրենք հստակ արձանագրել են և շարունակում են արձանագրել, որ կարևոր է տարածաշրջանի կայունացումը:

«Շատ է խոսվում դեմարկացիա, դելիմիտացիա, սահմանների ճշգրտման մասին, և հիմա էլ այս փաստով են փորձում հայ հանրությանը վախեցնել և ահաբեկել: Ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, և դա իմ դիրքորոշումն է, որ սահմանների ճշգրտումը, ինչքան պետք է Ադրբեջանին, այնքան էլ պետք է Հայաստանի Հանրապետությանը։ Որովհետև սահմանների ճշգրտումը, արձանագրումը և, ի վերջո, ինչ-որ փուլում դեմարկացիան և դելիմիտացիան անվտանգային կարևորագույն երաշխիք է: Բայց պետք է հասկանանք, որ դա պարզ գործընթաց չէ: Այսօր, օրինակ, հետխորհրդային երկրներից, ես չգիտեմ, համենայնդեպս, մեր տարածաշրջանում չկա երկիր, որն ավարտին է հասցրել դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցեսը: Որպեսզի հանրությանը պարզ լինի, ես ուզում եմ պարզաբանել, թե ինչ է դելիմիտացիան, ինչ է դեմարկացիան: Դելիմիտացիան այն գործընթացն է, երբ սահմանները գծագրվում են քարտեզների վրա, համաձայնեցվում են քարտեզների համար, դեմարկացիան՝ արդեն տեղում ֆիքսում են, թե որոնք են, այսինքն՝ քարտեզում նշված կետը կոնկրետ տեղանքի որ կետին է համապատասխանում: Այսքան որ քննարկվում է GPS և այլն, այսինքն՝ GPS-ով ստուգվում է՝ արդյոք այս կետն այն կետն է, որը նշված է քարտեզի վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը կառավարության առաջնահերթություններից է․

«Կոմունիացիաների բացումն ինչքան անհրաժեշտ է Ադրբեջանին, նույնքան անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը: Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ սկսած 1992 թվականից՝ Հայաստանի նկատմամբ որդեգրվել է շրջափակման, այսինքն՝ կոմունիկացիաները փակելու քաղաքականություն: Այս փաստի բերումով մենք պետք է հասկանանք, որ այդ օրակարգը ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը՝ կոմունիկացիաների բացման օրակարգը: Մյուս կողմից, մենք, ինչպես բազմիցս նշել եմ – գիտեք, ես չեմ կարծում, թե մենք պետք է ամեն օր այս մասին հայտարարենք, ասում եմ բոլոր ժամանակների համար – մենք «միջանցքային» տրամաբանությամբ հարց կոմունիկացիաների կոնտեքստում չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ