Սեպտեմբերի 20-ին ավարտվել է շախմատի Saint Louis Rapid and Blitz մրցաշարը։ Մրցաշարին մասնակցում էր նաև Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:
Լևոնը 36 հնարավորից վաստակել է 18.5 միավոր ու Գրիշչուկի հետ բաժանեց 4-5-րդ հորիզոնականները, որի համար նախատեսված էր 27.5 հազար դոլար:
24-ական միավորով առաջին հորիզոնականը կիսել են Մագնուս Կարլսենն ու Ուեսլի Սոն: 21 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հիկարու Նակամուրան: