fbpx
Արցախ

Մատենադարանի տնօրենի հետ պայմանավորվել ենք ԱՀ-ում ժամանակակից հանրային գրադարան ունենալու շուրջ․ ԱՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մատենադարան ։

Նախագահը Facebook-ի իր էջում անդրադարձել է Մատենադարանի տնօրենի հետ օրերս ձեռք բերած պայմանավորվածություններին․

«Օրեր առաջ Ստեփանակերտում ընդունել էի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Նրա հրավերով այսօր այցելել եմ Մատենադարան, ծանոթացել հայ ձեռագրային ժառանգության բացառիկ նմուշներին, շրջայց կատարել արխիվային պահոցում և ձեռագրերի վերականգնման բաժնում:

Պարոն Տեր-Ղեւոնդյանի հետ մտքեր ենք փոխանակել համագործակցության ընդլայնման տարբերակների շուրջ: Մասնավորապես, նախատեսում ենք մայրաքաղաքում գործող հանրապետական գրադարանի համար արդի բոլոր չափորոշիչներին համապատասխանող պայմաններ ստեղծել, և այդ գործում Մատենադարանը, կարծում եմ, իր ծանրակշիռ մասնակցությունը կունենա»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/606586720038705

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ