«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն հաշտվել է թիմակից Մոհամեդ Սալահի հետ: Այս մասին Մանեն մեկնաբանություն է տվել.
«Սալահի հետ միջադե՞պը. դա արդեն մոռացվել է: Սրանք այն բաներն են, որոնք տեղի են ունենում ֆուտբոլում: Երբեմն պետք է դեմ առ դեմ խոսել որոշակի բաների մասին: Բայց մենք հաշտվել ենք ու առաջվա պես լավ ընկերներ դարձել»,- Մանեի խոսքերն է մեջբերում Canal+-ը:
Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվել է ԱՊԼ-ի 3-րդ տուրի՝ «Բարնլիի» հետ խաղում (0:3):
Խաղային դրվագներից մեկում Սալահը փոխանցում չի կատարել Մանեին: Սենեգալցուն մեկ րոպե անց փոխարինել են, իսկ օպերատորները ֆիքսել են, թե ինչպես է վերջինս բուռն կերպով արտահայտվում թիմակցի հասցեին:
Էմոցիոնալ բացականչությունները նա շարունակում է նաև պահեստայիններ նստարանին:
Անմիջապես սկսեցին ասեկոսեները այն մասին, որ հարձակվողները լարված հարաբերությունների մեջ են, բայց Սալահը շտապեց հստակություն մտցնել իրավիճակում՝ զվարճալի տեսանյութ հրապարակելով Թվիթերում, որտեղ երկու տղա՝ իր և Մանեի դեմքով, ջերմորեն գալիս են միմյանց ընդառաջ ու գրկախառնվում: Ընդ որում, այս ամենին կողքից հետևում է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
Հավելենք, որ «Լիվերպուլը» 5 տուրից հետո գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը:

