fbpx
ՏՏ

SalamWeb Մուսուլմանների առաջին բրաուզերը

Մալայզիայից «Salam Web Technologies» ստարտափը թողարկել է հատուկ իսլամադավանների համար նախատեսված աշխարհում առաջին բրաուզերը (դիտարկիչ)։ Այն ֆիլտրում է պոռնոգրաֆիան, մոլեխաղերը և ողջ այն կոնտենտը, որը վիրավորում է հավատացյալներին։

Հավելվածի մոբայլ և վեբ-տարբերակները հասանելի են բոլոր հարթակների վրա՝ Windows, Mac, iOS և Android։ «SalamWeb»-ը դեռ օգտագործում են հիմնականում Ինդոնեզիայում և Մալայզիայում, սակայն հեղինակները ցանկանում են ընդգրկել ողջ աշխարհում ապրող մուսուլմանների 10 %-ը։ Ըստ Bloomberg-ի հաշվարկների՝ այժմ աշխարհում ապրում է 1,8 միլիարդ մահմեդական։

Այս ամենի հետ մեկտեղ, ստրատափի հիմնադիրներից Հասնի Զարինան վստահեցնում է, որ բրաուզերը դուր կգա նաև անհավատներին։

– Մենք ունիվերսալ արժեքներ ենք առաջ տանում։ Բոլորը գիտեն, թե ինչպիսի մռայլ վայր կարող է լինել համացանցը։ Բոլոր մարդկանց այընտրանք է հարկավոր, — ասել է Զարինան։ Նա ցանկանում է, որպեսզի այս դիտարկիչը «պատուհան» դառնա դեպի լավ ու լուսավոր աշխարհ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ