«Նանտ»-ի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային տեղափոխող ինքնաթիռը կորել էր ռադարներից այս տարվա փետրվարին: Ինչպես հետո հայտնի էր դարձել, նա և օդաչուն մահացել էին:
Կիսապաշտպանը գնում էր պայմանագիր կնքելու «Քարդիֆ»-ի հետ:
ՖԻՖԱ-ն հույս ուներ, որ ակումբները՝ «Նանտ»-ը և «Քարդիֆ»-ը ինքնուրույն կկարողանան լուծել տրանսֆերի հետևանքով առաջացած հակասությունները, սակայն, այնուամենայնիվ ֆուտբոլային կառույցի միջամտությունը անհրաժեշտ եղավ:
Այսպիսով, ՖԻՖԱ-ում որոշում են կայացրել, որ Ուելսը ներկայացնող ակումբը ֆրանսիական կողմին պետք է 5.3 մլն ֆունտ ստերլինգ վճարի:
Հիշեցնենք, որ գործարքի նախնական արժեքը 15 մլն եվրո էր կազմել: