fbpx
ՏՏ

Samsung-ի կայքում հայտնվել է ծալվող սմարթֆոնի հատուկ տարբերակը

Samsung-ի պաշտոնական կայքում հայտնվել է Samsung Galaxy Z Fold6 ծալվող սմարթֆոնի կատարելագործված տարբերակի լուսանկարը, ինչը հաստատում է, որ սարքը կթողարկվի առաջիկայում, տեղեկացնում է 4PDA կայքը։

Նոր արտադրանքը, որն ստացել է Samsung Galaxy Z Fold6 Special Edition անունը, դիզայնով նման է ստանդարտ տարբերակին: Հիմնական տարբերությունն ավելի մեծ էկրաններն են. հիմնական տարբերակն ունի 6,3 և 7,6 դյույմանոց արտաքին և ներքին էկրաններ, մինչդեռ նոր արտադրանքը կունենա համապատասխանաբար 6,5 և 8 դյույմանոց էկրաններ:

Սարքի տեխնիկական բնութագրերը, ըստ երեւույթին, չեն փոխվի։ Սմարթֆոնը կստանա Snapdragon 8+ Gen 3 չիպ, էկրան՝ մինչև 2600 նիտ առավելագույն պայծառությամբ և եռակի տեսախցիկ՝ 50 Մպ հիմնական մոդուլով, 10 Մպ հեռաֆոտո ոսպնյակ՝ 3x օպտիկական խոշորացումով և 12 Մպ գերլայնանկուն ոսպնյակ:

Ըստ լուրերի՝ Samsung Galaxy Z Fold6 Special Edition-ի շնորհանդեսը նախատեսված է հոկտեմբերի 18-ին։ Նույն օրը կսկսվեն նաև նախնական պատվերները, իսկ պաշտոնական վաճառքը կսկսվի հոկտեմբերի 25-ին։ Սմարթֆոնի գնի և հասանելիության մասին դեռ չի հաղորդվում։ Ըստ լուրերի՝ նոր արտադրանքը կվաճառվի միայն Հարավային Կորեայում և Չինաստանում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ