fbpx
Իրավական

Սամվել Ալեքսանյանը հերքում է Ղուշչյանին առևանգելու մասին լուրերը

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր հերքել է հեռեւստահաղորդավար Համլետ Ղուշչյանին առեւանգելու մասին հայտարարությունները:

«Ես ոչ մեկին երբեք չեմ առևանգել», – այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որը մասնակցում էր ԵԿՄ համագումարին:

Հիշեցնենք, որ Ղուշչյանը Hraparak.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Աժ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը առևանգել է իրեն և ատրճանակը պահել ճակատին.

Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացրել էին, որ 29. 03. 2019 թ.-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 1-ին մասով, եւ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ մարդուն առեւանգելը, որն ուղեկցվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով։

Գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ