Սամվել Բաբայանը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի’ հայրենակիցներ,
Արցախը հայոց պետականության կենտրոնն է, հայկականության խորհրդանիշը և մենք պարտավոր էինք պահել հայի արժանապատվությունը։ Այս գիտակցությամբ մենք ապրել ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում, հանուն հողի և այդ հողում արժանապատիվ ապրելու իրավունքի զոհել հազարավոր կյանքեր, կրել զրկանքներ։
Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը և ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում՝ ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու հանձնել մեզ։
Ի պատասխան և ի բողոքումն այս հանցավոր գործողությունների՝ հայտարարում եմ, որ
– հրաժարվում եմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից,
– դադարեցնում եմ իմ՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները»։
https://www.facebook.com/44.samvel.babayan/posts/364029945022489?__cft__%5B0%5D=AZX-uTgd1MA0cFbsa2Xs0S3SzVYX6f02ragqdHmCHY0eAIX8SHXB4b9aHCA5fJPzkQUVoHSG_4qGtm2WVGrACz4TkdO-v3SyacwDCdaQj-87f4_Jwfeb5IT_d7vXCAqrTqVHZ4J7OdmCln6o2jWaxYAb&__tn__=%2CO%2CP-R
