Լավրովը զրուցել է Չավուշօղլուի հետ

Ամենադիտվածներ

Լավրովը զրուցել է Չավուշօղլուի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի գործընկերոջ հետ։

Այս մասին Эхо Москвы-ի ուղիղ եթերում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ Լավրովն ակտիվ շփումներ է ունենում գործընկերների հետ։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ու Լավրովը, ըստ Զախարովայի, քննարկել են այս գործում ձեռնարկվելիք հետագա քայլերը։

Խոսնակն ասել է նաև, որ Թուրքիան ողջունել է եռակողմ հայտարարությունը։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ