Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 13-ին, մրցահարթակ դուրս եկան 102 կգ քաշային կարգի ծանրորդները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Սամվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը:
Պոկում վարժությունում Արսեն Մարտիրոսյանը գրանցեց 168 կիլոգրամ արդյունք, իսկ հրումում կարողացավ գլխավերևում պահել 200 կիլոգրամանոց ծանրաձողը և երկամարտի 368 (168+200) կիլոգրամ արդյունքով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Մեր մյուս մասնակիցը՝ Արսեն Գասպարյանը, ավելի հաջող հանդես եկավ և կարողացավ մեդալ նվաճել։ Պոկումում նա կրկնեց Մարտիրոսյանի արդյունքը և բարձրացրեց 168 կիլոգրամ, իսկ հրումում Գասպարյանը գերազանցեց Մարտիրոսյանին ու գլխավերևում պահեց 209 կիլոգրամանոց ծանրաձողը։ Արդյունքում, հրումի 209 և երկամարտի 377 կիլոգրամ արդյունքով հայ ծանրորդը նվաճեց մեկ փոքր և մեկ մեծ արծաթե մեդալներ ու դառնալ ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։
Պարգևատրման արարողությունը ստորև՝
https://www.facebook.com/olypiccomarm/videos/394380124476828/