fbpx
Աշխարհ

Սուդանի Ռազմական խորհրդի ղեկավարը հրաժարական է տվել

Սուդանի պաշտպանության նախարար Ավադ իբն Աուֆը հայտնել է, որ հեռանում է երկրի Ռազմական խորհրդի ղեկավարի պաշտոնից: Այս մասին հայտնել է BBC-ն: Նշված է, որ Աուֆի հրաժարականի պատճառը երկրում չդադարող բողոքի ցույցերն են:

Ավադ իբն Աուֆը այդ պաշտոնը ստանձնել էր մեկ օր առաջ, երբ երկրի նախագահ Օմար ալ-Բաշիրը ձերբակալվեց և հեռացվեց պաշտոնից:

Աուֆը երկրում 3 ամսով արտակարգ դրություն էր հայտարարել և ասել, որ Սուդանում կառավարության ձևավորման համար սկսվում է երկամյա անցումային շրջան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ