Սամվել Գրիգորյանը՝ Մ23 ԵԱ բրոնզե մեդալակիր

Հրապարակող՝

Սամվել Գրիգորյանը՝ Մ23 ԵԱ բրոնզե մեդալակիր

Ամենադիտվածներ

Ըմբշամարտի ֆեդերացիան հայտնում է, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամ Սամվել Գևորգյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր:

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպեում ընթացող առաջնության 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշն ուժերը չափել է վրացի մարզիկի հետ և առավելության հասել 11:4 հաշվով։

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամ Մալխաս Ամոյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Հրաչյա Պողոսյանը դարձել է Մ23 ԵԱ չեմպիոն։

Ամենաթարմ