fbpx
Աշխարհ

Սամվել Կարապատյանը «Forbes»-ի առաջատար եռյակում

Հեղինակավոր «Forbes» ամսագիրը հրապարակել է «Ռուսաստանի անշարժ գույքի արքաները 2019» ցանկը, որի եռյակում է հայտնվել ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ ՝ Սամվել Կարապետյանը:
Ըստ ամսագրի հրապարակած տվյալների՝ «Տաշիր» ընկերությունների խմբին է պատկանում շուրջ 818 300 ք/մ առևտրային, 61000 ք/մ գրասենյակային և 48 000 ք/մ պահեստային տարածքներ: Ընկերության եկամուտը տարածքների վարձակալությունից 2018-ին կազմել է 670 մլն. դոլար:
Ամսագիրը նշում է նաև, որ «Տաշիր»-ը 2018 թվականին բացել է առաջին «Family Room» կահույքի կենտրոնը, իսկ մինչ 2023 թվականը ընկերությունը նախատեսում է նաև շահագործման հանձնել «Հաղթանակի այգին», որը կազմված է լինելու 35 հարկանի 3 աշտարակից, որոնց տանիքները կմիավորվեն բացօթյա պատշգամբով:
Վարկանշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել են «Киевская площадь» ընկերության ղեկավարներ՝ Զարախ Իլիևը և Գոդ Նիսանովը: Ընկերության եկամուտը տարածքների վարձակալությունից կազմում է 1 մլրդ 565 մլն դոլար: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Stichting INGKA Foundation»-ը՝ 865 մլն դոլար եկամտով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ