«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Լերոյ Սանեն կարող է երկար ժամանակով խաղադաշտ դուրս չգալ: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Նշվում է, որ 23-ամյա կիսապաշտպանի մոտ նախնական արդյունքներով ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ախտորոշվել: Եթե դա հաստատվի, ապա ապաքինման համար կպահանջվի 6-7 ամիս:
Հիշեցնենք, որ Սանեն վնասվածք էր ստացել Անգլիայի Սուպերգավաթի խաղում: