«Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա կիսապաշտպան Լերոյ Սանեն հրաժարվել է տեղափոխվել «Բավարիա»։ Ֆուտբոլիստը մտադիր է մնալ «Մանչեսթեր Սիթիում»։
Sueddeutsche.de-ի տեղեկություններով՝ կիսապաշտպանը դեռ մի քանի շաբաթ առաջ է գերմանական ակումբին հայտնել իր ծրագրերի մասին։ «Բավարիան» պատրաստ էր խոշոր գումար վճարել Սանեի համար, սակայն այդպես էլ չի հաջողվել ֆուտբոլիստին համոզել վերադառնալ Գերմանիա։
Երիտասարդ գերմանացին դեռ 2016-ին կարող էր տեղափոխվել «Բավարիա», սակայն այդ ժամանակ մյունխենյան ակումբը հրաժարվել էր գործարքից:
Ավարտված մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 31 հանդիպման և դարձել 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: