fbpx
Հասարակություն

18:20 2/8/2019

«Սանիթեքի» իրավաբանը ընկերության դեմ հարուցված քրեական գործը անհիմն է համարել

Օգոստոսի 2-ին Երևանի աղբահանությունն իրականացնող «Սանիթեք» ընկերության մամուլի ասուլիսը Երևանի փոխարեն ի սկզբանե նախատեսվել էր իրականացնել Թբիլիսիում, ապա ընկերությունում հրաժարվեցին այդ մտքից, և ասուլիսը տեղափոխվեց Երևան: Սակայն ընկերության ղեկավարը ներկա չէր և հարցերին պատասխանում էր տեսակապի միջոցով։

Միաժամանակ ընկերության նկատմամբ հարուցված է քրեական գործ՝ հարկերը վճարելուց խուսափելու մեղադրանքով։ Այս կապակցությամբ լրագրողները հարցրին՝ ընկերությանը ղեկավարը կարծում է, որ իրեն կարող են կալանավորե՞լ այստեղ։

«Սանիթեքի» ղեկավար Նիկոլաս Թավիլը հստակ չմանրամասնեց Երևան չգալու պատճառները։ Փոխարենն ընկերության իրավաբան Արմեն Հարությունյանն ասաց, որ այդ քրեական գործը հարուցվել է այնպիսի հոդվածով, որով չարաշահման համար պատասխանատու կարող է համարվել ընկերության ղեկավարը։

«Սանիթեքի» իրավաբանի խոսքով՝ իրենց դեմ հարուցված գործն ապօրինի է ոչ միայն այդ մասով, այլև այն պատճառով, որ ՊԵԿ-ն իրավունք չունի քրեական գործ հարուցել։ Նա չցանկացավ այլ մանրամասներ բացահայտել, սակայն ասաց, որ այս ամենի համար իրենք դիմել են դատարան ու ևս մեկ գործով էլ դատարան են դիմել Երևանի քաղաքապետարանի դեմ։

Ճշտող հարցին՝ ինչ ծավալի հարկեր չվճարելու մասին է խոսքը, իրավաբանը պատասխանեց՝ մոտ 280-290 միլիոն դրամ։

Վերեվ