fbpx
Հասարակություն

Սանկտ Պետերբուրքից Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի

ՀՀ  քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Facebook-ում գրառում է կատարել:

Կոմիտեն հայտնում է, որ այսօր չարթերային թռիչքով ՀՀ կժամանեն 230 քաղաքացիներ:

Նրանք մասնավորապես գրել են.

«Սանկտ Պետերբուրգից չարտերային չվերթն իրականացնող «Уральские авиалинии» ընկերության օդանավը ուղղություն վերցրեց դեպի Երևան։

Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով հայրենիք է վերադառնում ավելի քան 230 քաղաքացի։

Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։

Օդանավով Հայաստան են տեղափոխվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու առաջին անհրաժեշտության պարագաները։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=912689695839934&id=118681645240747

Խորին երախտագիտություն ենք հայտնում «Տաշիր» բարեգործական հիմնադրամին նշյալ չվերթով վերադարձող քաղաքացիներին ավիատոմսերով ապահովելու համար։

Երախտագիտություն ենք հայտնում նաև Սանկտ Պետերբուրգի և Չերեպովեցի հայ համայնքի բարերարներին։

Հիշեցնենք, որ Հայաստան վերադարձող քաղաքացիները կգտնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ