Սարատովի մարզի Նովոուզենսկ քաղաքում փլվել է միջնակարգ դպրոցի տանիքը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով արտակարգ ծառայություններին:
Նախնական տվյալով՝ տուժածներ չկան: Փլուզման պատճառը ձյան հետևանքով ծանրաբեռնվածություններն են:
Փլուզման մակերեսը կազմում է 150 քառակուսի մետր: