Walt Disney Animation Studios-ի թողարկած «Սառցե սիրտը 2» մուլտֆիլմն անցած չորեքշաբթիից ուրբաթ ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ում նոր ռեկորդ է սահմանել։ Մուլտֆիլմի դրամարկղային մուտքերը հասել են 124 միլիոն դոլարի և գերազանցել Գոհաբանության շաբաթվա ընթացքում 2013 թվականին ամերիկյան «Սոված խաղեր» ֆիլմի գրանցած ռեկորդը (109,9 դոլար)։ Այս մասին գրում է Hollywood Reporter-ը:
Ռեժիսորներ Ջենիֆեր Լիի և Քրիս Բուքի նկարահանած «Սառցե սիրտը 2» մուլտֆիլմն արդեն կիրակի օրվա դրությամբ ԱՄՆ-ում 187,6 մլն դոլարի հասույթ է գրանցել, իսկ ամբողջ աշխարհում՝ 738,6 մլն:
Մուլտֆիլմը մեծ հաջողություններ է գրանցել նաև Չինաստանում՝ 90,5 մլն դոլար:
Այս պահին մուլտֆիլմը եկամուտներով նույնիսկ առաջ է անցել Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» (The Irishma) ֆիլմից: