Սերժ Սարգսյանը ասել է, թե ինչու Կարեն Կարապետյանը վարչապետ չդարձավ

Ամենադիտվածներ

«Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պարզաբանել է, թե ինչու է 2018թ.–ին վարչապետ դարձել ինքը և ոչ թե Կարեն Կարապետյանը։

«Երբ որ ես Կարեն Կարապետյանին առաջարկեցի ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը` 2016թ–ին, մենք , բնական է, առաջարկության հետ միասին ունեցանք նաև խոսակցություն։ Եվ այդ խոսակցության ընթացքում ես Կարեն Կարապետյանին ասել եմ, որ եթե ինքն իրեն վարչապետի պաշտոնում դրսևորի լավ, ապա, իմ համոզմամբ, ինքը պետք է հանդիսանա իմ իրավահաջորդը` առանց որևէ ժամկետ նշելու»,– պատմել է Սերժ Սարգսյանը։

Նա նաև նշեց, որ 2016-ին այդ պայմանով ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնած Կարապետյանն աշխատանքի լավ արդյունքներ է արձանագրել, իսկ 2017-ին դրանք շատ ավելի ակնհայտ են եղել։ Բայց 2018թ–ին, երբ իր նախագահության ժամկետն ավարտվում էր, վարչապետ դարձել է ոչ թե Կարապետյանը, այլ ինքը։

«Մենք առաջին խոսակցությունը Կարեն Կարապետյանի հետ ունեցել ենք 2017թ–ի կա՛մ ամռան վերջին, կա՛մ աշնան սկզբին։ Շատ պարզ, անկեղծ խոսակցություն էր։ Քայլում էինք կառավարական ամառանոցում և խոսում էինք այդ մասին։ Ես ուղղակի Կարեն Կարապետյանին ասացի. «Կարեն, արդեն որոշում ընդունելու ժամանակն է, որովհետև մի քանի ամիս հետո իմ` նախագահի լիազորություններն ավարտվում են, պատրաստ ես արդյո՞ք ստանձնելու ՀՀ վարչապետի պաշտոնը։ Նա ասաց` իսկ դու ի՞նչ ես կարծում։ Ես ասացի հետևյալը, որ, եթե փոխվեն ԼՂ–ի հիմնական բանակցողները, ապա համանախագահները կարող են փորձել այլ տարբերակներ առաջարկել»,– ասաց Սարգսյանը։

Սերժ Սարգսյանն այդ ժամանակ Կարեն Կարապետյանին առաջարկել է`եթե դա նրան չի նեղացնի, որոշ ժամանակ շարունակեն աշխատել` ինքը` վարչապետի, Կարեն Կարապետյանն առաջին փոխվարչապետի պաշտոնում։

«Դու զբաղվես տնտեսությամբ, նվազ միջամտությամբ, ինչպես եղել է, ես փորձեմ իմ ասած հարցերը բերել այնպիսի ռելսերի վրա, որ հետո չունենանք խնդիրներ։ Նա ասաց` միանշանակ այդպես ճիշտ է»,– պատմել է Սարգսյանը։

Ամենաթարմ