fbpx
Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը ընդունել է Չեխիայի Հանրապետության պատվիրակությանը

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկին և նրան ուղեկցող պատվիրակությանը:

«Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ երկու երկրներն ունեն բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ինչը լավ հիմք է տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար: Նախագահի խոսքով՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ և կարող են շատ բան անել միասին, միմյանցից շատ բան սովորել: «Անհրաժեշտ է քննարկել ապագային միտված ծրագրեր, որոնք հաշվի կառնեն առկա ներուժն ու կնպաստեն երկկողմ հարաբերությունների խորացմանը»,- ասել է նախագահը:

«Նշելով, որ առաջին անգամ է այցելում Հայաստան՝ Չեխիայի արտգործնախարարն ասել է, որ այցի նպատակն է նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերություններին, հատկապես խթանել գործարար կապերը: Այդ նպատակով Չեխիայից նաև գործարարների պատվիրակություն է Հայաստան ժամանել, և իր այցին զուգահեռ՝ անցկացվում է գործարար համաժողով:

Համակարծիք լինելով, որ տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա, որն անհրաժեշտ է արդյունավետ իրացնել, զրուցակիցները նշել են, որ փոխգործակցության լայն հնարավորություններ կան հատկապես բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է եղել նաև տարբեր ուղղություններով Հայաստան-Եվրամիության համագործակցության խորացմանն ու զարգացման հեռանկարներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ