fbpx
Զինված Ուժեր

ՀՀ պաշտպանության նախարարությանը 2020 թ․-ի պետբյուջեով տրամադրվել է 209,366,606,200 դրամ

ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի ծախսերն ըստ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի և միջոցառումների՝

ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրվել է 209,366,606,200 դրամ։

1. ՀՀ ԶՈւ-ում զինծառայողների, ստորաբաժանումների և կառավարման մարմինների պատրաստության մակարդակի բարձրացման նպատակով կիրականացվի ուսուցում արտերկրների ռազմական ուսումնական հաստատությունենրում, ակադեմիաներում, դասընթացներում վերապատրաստում։ Ծրագրի համար հատկացվել է 1,029,069,600 դրամ։

2. ՀՀ ԶՈւ ռազմավարական ծավալումն ապահովող մարտական պատրաստականության պահպանում։ Այս ծրագրի նպատակը ՀՀ ԶՈւ ռազմավարական ծավալումն ապահովող մարտական պատրաստականության պահպանումն է։ Հատկացվել է 205,579,847,200 դրամ։

3. Նվազեցնել ականների և պատերազմի պայթուցիկ մնացորդների տարածման սոցիալական, տնտեսական և բնապահպանական վտանգավոր ազդեցությունը մարդու և հասարակության կենսագոյության վրա։ Ծրագրի նպատակն է ականների և ՊՊՄ-ների ռիսկերի կրճատում մինչև նվազագույն մակարդակ: Կասկածելի ականապատված տարածքների և դրա հետ փոխկապակցված զոհերի նվազեցում։ Հատկացվել է 317,591,900 դրամ։

4. Միջազգային կայուն և բազմակողմ ռազմաքաղաքական հարաբերությունների ամրապնդում, փորձի փոխանակում և ռազմական բարեփոխումներին աջակցության ընդլայնում։ Ծրագրի նպատակը միազգային ռազմական համագործակցության ընդլայնումը և արդյունավետության աճն է։ Հատկացվել է 934,452,800 դրամ։

5. Զինծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների առողջության պահպանում, որակյալ բժշկական ծառայություններով ապահովում։ Ծրագրի նպատակը ծառայողական պարտականությունների արդյունավետ կատարմանը խոչընդոտող հիվանդությունների կանխարգելումը և առողջական խնդիրների լուծումն է։ Հատկացել է 1,505,644,700 դրամ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ