N զորամիավորումում անցկացվում են եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություններ

Ամենադիտվածներ

N զորամիավորումում անցկացվում են եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություններ

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ սեպտեմբերի 29-ից N զորամիավորումում անցկացվում են եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություններ:

«Ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են դաշտային հրամանատարական կետեր։ Ստուգվել են հրամկազմի՝ կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները, ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը»,- ասված է հաղորդագրության մեջ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ