Սարգսյանի գրասենյակը ձայնագրությունն ընդունել է որպես փաստ ու չի մեկնաբանել

Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում անդրադարձ է արվել երեկ հրապարակված հայտնի ձայնագրությանը։

«Երեկ երեկոյան տելեգրամյան ալիքներից մեկով տարածված ձայնագրության վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը բազմաթիվ հարցումներ է ստացել լրատվամիջոցներից, որոնք ցանկանում են պարզել՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում է ձայնագրության մեջ պարունակվող քննարկումը, ե՞րբ է այն տեղի ունեցել, որտե՞ղ, և ինչո՞ւ մինչև հիմա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այդ մասին չի խոսել:

Հասկանալի չէ, թե ինչպե՞ս է դեռևս 2016թ. հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի՝ նեղ կազմով նախագահների հանդիպման ոչ հրապարակային զրույցը հայտնվել համացանցում:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը ձայնագրության հրապարակումն ընդունում է որպես փաստ և զերծ է մնում մեկնաբանություններից` նկատի առնելով այն հանգամանքը, որ փակ ձևաչափով անցկացված նիստերը մեկնաբանման ենթակա չեն, ինչպես չեն եղել մինչ այժմ», – ասվում է հայտարարությունում:

https://www.facebook.com/3rdPresidentofRA/posts/506393886958653?__cft__%5B0%5D=AZVIvJM6Kp7RShiqm0xIdVAhh4w6mhQ0yAfYoR7nLukcdfsdFw0jYXbbZsgq2kjXKLhfrs-hd1N-KwhhY-ZFeOVslQZZgLSN8cu3YpSWHPRW_rEjAY4VoezkNz-ggPxF6BVAUYJ60yKViY9aDQJHRkd9&__tn__=%2CO%2CP-R

Ամենաթարմ