Սարին մեկնաբանել է Հադսոն-Օդոյի շուրջ ստեղծված իրավիճակը

Հրապարակող՝

83.thumb

Ամենադիտվածներ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյի հնարավոր տեղափոխությունն այլ ակումբ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 18-ամյա ֆուտբոլիստը խնդրել է ակումբի ղեկավարությանը հանել իրեն տրանսֆերի:

«Ակումբուն ինձ հաղորդեցին, որ նա չի վաճառվելու հունվարին, և, հնարավոր է, չի լքի թիմը նաև ամռանը:

Խաղադաշտում նրա հետ ամեն ինչ կարգին է: Ես իրոք գոհ եմ նրանից:

Այդքան էլ գոհ չեմ իրավիճակից, որը ստեղծվել է նրա շուրջ: Չնայած հասկանում եմ, որ ԱՊԼ-ի ուժեղագույն ակումբները բախվել են նմանատիպ իրավիճակների:

Այդքան էլ հեշտ չէ թիմում պահել երիտասարդ ֆուտբոլիստների: Կալումը Եվրոպայի լավագույն 18-ամյա ֆուտբոլիստներից մեկն է: Նա առաջխաղացում ունի: Կարծում եմ, որ նա մեր ակումբի ապագան է»,- Սարիի խոսքն է մեջբերում BBC-ն:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ