Իրավական
16:40 23/12/2019

Սարսափել կարելի է, Սա՞ էլ էին Սորոսն ու միջազգային ֆոնդերն անում․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Սարսափել կարելի է։ Սա մի կեղտոտ կծիկ է, որի մասշտաբները ու հանցակիցների շրջանակը պատկերացնելիս միտքդ կոմայի մեջ է ընկնում… Սա չի կարող արվել միայն բժշկական նեղ անձնակազմով… Այստեղ կան հիվանդանոցի ղեկավարությունը, նախկին կառավարության մեջ առանցքային շրջանակներ, վերազգսյին կազմակերպված խմբավորում, որովհետև երեխաները վաճառվել են արտերկրում։

Կեցցեք, համառ մայրիկներ, կեցցես, Զարուհի Բաթոյան, որ այս ամենի հետևից գնացիր, դու տարվա լավագույն նախարարն ես ինձ համար’ թեկուզ միայն այդ գործի համար։ Ռազմիկ Աբրահամյանը պետք է կենդանի, որպեսզի կծիկը բացվի։ Ես չգիտեմ էլ’ նրա ազատության մեջ, թե կալանքի տակ լինելն է դրա ճանապարհը, ու չգիտեմ ինչ վերաբերմունք արտահայտեմ դատավորի այսօրվա որոշման կապակցությամբ… Մի բան հստակ է’ ցանցը պետք է բացահայտվի, դրա անդամները ցմահ ուղարկվեն բանտ։ Ու մահու չափ վախենում ես, որ այդքան հանցագործներ ազատ քայլել են կողքդ, ապրել քո հետ, խմել մայրության, մայրերի, երեխաների կենաց, դժբախտացրել հսրյուրների, միգուցե’ հազարներին։ Լավ, այսքան ժամանակ ու տարիներ այս հանցագործություններում թաթախված կամ դրանցից տեղյակ որևէ բժշկի կամ բուժքրոջ խիղճն ու հոգին չտանջե՞ց, որ դրա մասին գոչեր, բարձրաձայներ ԱԱԾ-ում չեն իմացել դրա մասին… Ստում եք… Սա՞ էլ էին Սորոսն ու միջազգային ֆոնդերն անում»։

Սարսափել կարելի է։ Սա մի կեղտոտ կծիկ է, որի մասշտաբները ու հանցակիցների շրջանակը պատկերացնելիս միտքդ կոմայի մեջ է…

Geplaatst door Styopa Safaryan op Zondag 22 december 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ