Սեպտեմբեր 15-ին ՍԱՏՄ-ն հայտբնել է, որ Covid 19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցերը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն անցկացրել են Երևանի երկու՝ Արաբկիր և Դավթաշեն, վարչական շրջանների սուպերմարկետներում:
«ՍԱՏՄ-ն տեղեկացնում է, որ խանութներից երկուսում հայտնաբերվել են խախտումներ. հաճախորդներն ու աշխատակիցները չեն կրել դիմակներ: Կազմվել է 2 արձանագրություն: Ստուգայցերը շարունակվում են։
- ՍԱՏՄ ղեկավարը մասնակցել է միջազգային տնտեսական 30-րդ հոբելյանական ֆորումին
- ՍԱՏՄ տեսուչները շրջայց են կատարել Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում
Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ»,- ասվում է հաղորդագրության մեջ: