fbpx
Հասարակություն

ՍԱՏՄ տեսուչները շրջայց են կատարել Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում

Սեպտեմբերի 2-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ շարունակում է խստացված վերահսկողությունը՝ միտված կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի պահպանմանը: ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում։

«Նկատվել են որոշ թերություններ, կապված հաճախորդների կողմից դիմակ չդնելու հետ, որոնք արագ տեղում շտկվել են: Տնտեսավարողները զգուշացվել են, սակայն արձանագրություններ չեն կազմվել:

Ստուգայցերը շարունակվելու են:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ»,- ասված է հաղորդարության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ